Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար բոլոր կողմերին քաղաքական ավելի մեծ պատասխանատվություն է անհրաժեշտ, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար մեզ բոլոր կողմերից քաղաքական ավելի մեծ պատասխանատվություն է անհրաժեշտ։ Ստատուս քվոն պետք է անընդունելի լինի»,- հայտարարել է Ուորլիքը։
NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ հունվարի 24-ին Փարիզում տեղի էր ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի, ինչպես նաեւ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի եւ Ջեյմս Ուորլիքի եւ ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հանդիպումը:
Նախարարները նորից հաստատել էին բանակցությունների ճանապարհով խաղաղ կարգավորման ուղղությամբ աշխատանքը շարունակելու իրենց պատրաստակամությունը: Համանախագահները մտադիր են առաջիկա շաբաթների ընթացքում այցելել տարածաշրջան` նախագահների հետ բանակցությունները շարունակելու համար։




























