Վիեննական պարահանդեսը, որը կազմակերպել էր Ավստրիայի ազատության կուսակցությունը, քաղաքի կենտրոնում անկարգությունների պատճառ է դարձել։

Շուրջ վեց հազար մարդ, որոնք բողոքում էին ազգայնականների միջոցառման դեմ, ուրբաթ երեկոյան երթ են կազմակերպել, ինչից հետո որոշ ցուցարարներ սկսել են կոտրել խանութների ցուցափեղկերը եւ ոստիկանների վրա շշեր նետել, հայտնում է BBC –ի ռուսական ծառայությունը։

Իրավապահները շրջափակել են Վիեննայի պատմական կենտրոնի մեծ մասը՝ ցուցարարների եւ պարահանդեսի հյուրերի բախումը կանխելու համար: