Ուկրաինայի ՆԳ նախարար Վիտալի Զախարչենկոն կարծում է որ վերջին օրերի դեպքերը վկայում են Կիեւում իրավիճակի խաղաղ կարգավորման փորձերի անարդյունավետության մասին։ Այս մասին ասված է նրա ուղերձում։
«Ուկրաինայի մայրաքաղաքում վերջին օրերի դեպքերը ցույց տվեցին, որ հկամարտության խաղաղ կարգավորման մեր փորձերն ապարդյուն են անցնում։ Մեր կոչերը անտեսվում են, հրադադարի մասին պայմանավորվածությունները խախտվում են», - նշել է Զախարչենկոն։
Ըստ նրա` գիշերը ոստիկանության բանակցությունները ցույցերի առաջնորդների եւ ընդդիմադիր պատգամավորների հետ ապարդյուն են անցել:
«Նրանք արդեն չեն կարող ազդել ծայրահեղական խմբավորումների վրա, որոնք վերահսկում են գրավված շենքերը եւ ուժային ցույցեր կազմակերպում… Ընդդիմադիր առաջնորդները չեն բաժանվում ծայրահեղական ուժերից, սակայն արդեն ի վիճակի չեն վերահսկել նրանց եւ վտանգի են ենթարկում Ուկրաինայի քաղաքացիներին», - ասվում է ուղերձում:
Զախարչենկոն կարծում է, որ իրադարձությունները ծայրահեղական գործողությունների բարձր բնույթ ունեն, եւ համաշխարհային հանրությունը չպետք է աչք փակի դրա վրա, հայտնում է Ukranews-ը:




























