Թուրք լրագրող Սաբահաթին Օնքիբարի նոր հրատարակած «Գլխարկով փարավոնները եւ մեծ քաղաքականության գաղտնիքները» գրքում ներկայում Թուրքիայի վարչապետի հեռավոր անցյալից հետաքրքիր պատմություններ է ներկայացրել։

Սաբահաթինը գրքում ներկայացրել է մի դեպք, երբ 20 տարի առաջ Ստամբուլի Գազիօսմանփաշա թաղամասում գտնվող համշենցիներին պատկանող ճաշարանում Էրդողանի հետ միասին ճաշել են։ Մի օր ճաշարանում հաց էի ուտում, երբ մոտ 10 կամ 15 հոգանոց խմբով ներս մտավ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա մոտեցավ իմ սեղանին եւ հրավիրեց իրենց հետ ճաշել։ Էրդողանի հետ ներս մտած խմբի մեջ էին Սադըք Յաքութը (ներկայում Թուրքիայի խորհրդարանի փոխնախագահ-խմբ), Հայաթի Յազըջըն (ներկայում Առեւտրի նախարար-խմբ), Տրապիզոնցի գործարար Հասան Քայլոնջուն (Ներկայում «Քայլոն գրուփ»-ի սեփականատեր, որին պատկանում են նաեւ թուրքական ATV հեռուստաընկերությունը եւ Sabah թերթը-խմբ)եւ այլք։

Հաշիվը փակելու ժամանակ Հասան Քայլոնջուն հաշիվն ուզեց, սակայն ճաշարանի սեփականատեր եղբայրները հրաժարվեցին գումար վերցնել՝ ասելով. «Երբ պարոն Թայիփը վարչապետ դառնա, այն ժամանակ ձեզնից գումարը կվերցնեմ»։

«Երբ ես վարչապետ դառնամ, ավելի աղքատ եմ լինելու», այդ պահին պատասխանեց Ռեջեփ Թայիփ Էրդողանը»,-գրքում ներկայացրել է թուրք լրագրողը։