Ես այդ մարդը չեմ,  որ իմ ընկերոջ տեղի կամ աթոռի վրա նստեմ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանը` Նովոն, անդրադառնալով այն խոսակցություններին, թե Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի թոշակի անցնելու եւ պաշտոնը լքելու դեպքում   մարզպետի պաշտոնում հավանական թեկնածուներից մեկն էլ ինքն է:

«Նախ ես նման ցանկություն չեմ ունեցել երբեւիցե: Մարզպետը  աշխատում է ու իմ հետ էլ շատ ջերմ ու լավ հարաբերությունների  մեջ է իմ ընկերը: Դրանք  փողոցային,  պրովոկացիոն խոսակցություններ են: Ես ոչ այդ մարդն եմ, ոչ էլ  նման ցանկություն ունեմ, որ իմ ընկերոջ տեղի կամ աթոռի վրա աչք դնեմ»,- ասաց Նահապետ Գեւորգյանը եւ ավելացրեց, որ  տեղյակ էլ չէ, թե ինչ է կատարվում , քանի որ Հայաստանում չի եղել եւ երկու օր առաջ է վերադարձել: