Ստամբուլի Գեզի այգու իրադարձությունները եւ «Մեծ կաշառք» սկանդալային գործողությունները կանխատեսած թուրք աստղաբան Նուրայ Սայանի նոր կանխատեսումը չի ոգեւորել թուրքերին։

Թուրքական CNNturk հեռուստաընկերության եթերում հյուրընկալած աստղաբան Նուրայ Սայարը նշել է, թե նախորդ տարվա վերջում սկսված ծանր ժամանակաշրջանը շարունակվելու է։

Նա հայտնել է, թե հունվարի 30-ից մինչեւ ապրիլի 28-ը ընկած ժամանակահատվածում Թուրքիայում վտանգավոր զարգացումներ են լինելու, որի ընթացքում ըմբոստության նոր ալիքներ կլինեն։