Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 26-ին, ժամը 15.22-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Սայաթ-Նովա թաղամասի թիվ 1/5 շենքի 20-րդ բնակարանից դուրս եկող ծխատար խողովակից կախվել են սառցալեզվակներ. հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հեռացրել են սառցալեզվակները: