«Ժնեւ-2»- ի հետ կապված մեկնաբանությունները երեկ կտրուկ կերպով սկսեցին բացասական եւ հոռետեսական երանգներ ստանալ: Անկախդրանից, թե հետագա ի՛նչ ընթացք կստանա եւ թե վեհաժողովը որեւէ համաձայնական արդյունքի հասնելու հնարավորություններ ունի՞, թե՞ոչ, փոխադարձ ամբաստանությունների ոլորապտույտի մեջ ներքաշվելը նպաստավոր որեւէ տվյալ չի կարող ապահովել խնդիրներիլուսաբանման աշխատանքին:

Պետք է փորձել կենտրոնանալ հայկական գործոնի հետ ուղղակի-անուղղակի աղերս ունեցող երեւույթների վրա, թեկուզ երկարաժամկետկտրվածքի վրա հավանական ազդեցություններ տեսնելու առումով:

Թեհրանի չմասնակցելը միջազգային վեհաժողովին, ավելի ճիշտ՝ հրավերի որոշման հետ կանչվելը իհարկե իր անդրադարձը պիտի ունենարտարածաշրջանում հայտնված կարեւորագույն թնջուկի հանգուցալուծման գործընթացի վրա: Սիրիական դիրքորոշման խստացում,Դամասկոսից հնչող հայտարարությունների համեմատական կարծրացումից մինչեւ լիբանանյան կառավարության կազմությանաշխատանքների դանդաղեցում կարող են կապված լինել Թեհրանի նկատմամբ Արեւմուտքի կայացրած վերջին դիրքորոշումի հետ:

Սա սակայն հայտնապես չի արգելակում Թեհրանի նոր առաջնորդին՝ կայանալու ընթացքի մեջ գտնվող, գոնե հայտարարողականմակարդակի վրա չափավորական քաղաքականության համահունչ ելույթները շարունակելու: Հակառակ ժնեւից մեկուսացումին, Թեհրանըշարունակում է դրական նշաններ դրսեւորել եւ հայտարարել, որ ինքը պատրաստ է բոլոր պետությունների հետ բնականոնհարաբերություններ մշակելու: Իսկ սա  բնականաբար տարբերություն է ընդգծում նախորդի օրերին երկրների վերացման մասինհայտարարությունների միջեւ:
Ամենայն հավանականությամբ, Իրանի գործոնի շրջանցման միջազգային այս փորձը չպիտի նպաստի տարածաշրջանում մեծ օրակարգերիլուծմանը: Եւ երբ ներսիրիական պատերազմի սկիզբը հանգամանավոր կենտրոնների կողմից հայտարարում էր, թե պետք է քանդել Թեհրան-Դամասկոս առանցքը, լռելյայն ավելացնելով նաեւ Մոսկվան, ապա նույն այդ ռազմավարական առանցքի կազմաքանդումընպատակադրողները վստահաբար պիտի գիտակցեին, որ առանց կարեւորագույն առանցքային այդ կենտրոնի հնարավոր չէ համալիր լուծումապահովել տարածաշրջանային հիմնախնդրին: Այստեղից հետևում է այն մտածումը, որ առաջադրվածը քաոսային իրավիճակիշարունակության ապահովումն է, գեթ առայժմ:

«Ժնեւ-2»-ից դուրս մղվեցին նաեւ Սիրիայի քրդերը, որոնք ակնկալում էին  այս մեծ օրակարգի քննարկման ընթացին լսելի դարձնել իրենցիրավունքները: Քրդերի մասնակցության տեղի չտալը, հակազդեցության կարգով նրանց առաջնորդեց ինքնավար Քուրդիստանիհայտարարությանը: Պետք է արձանագրել, որ մինչ այդ, սակայն, Սիրիայի քրդերը ստեղծել էին արդեն իրողապես ինքնավար Քուրդիստան: «Ժնեւ-2»-ին չմասնակցելու  իրականությունը երեւութապես մղել էր ինքնավարության հաստատման:

Հիմա եթե փորձենք դիտարկել այն կշիռը, որի մի կողմը (ապ)արդյունավետ ժողովի մասնակցությունն է,իսկ մյուս կողմը` ինքնավարությունը,երկար քննարկման չի ենթարկվի երկրորդի նախապատվությունը: Եթե Իրանին չհրավիրելով քաոսային իրավիճակի շարունակությունն է ապահովվում, ապա քրդերին մասնակից չանելով ինքնավարության հաստատումն է ակնկալվում։ Իսկ սա արդեն տարածաշրջանային նորքարտեզագծումի նախաբանի հանգամանք կարող է ստանալ, եթե բաժանարար ծրագրերի գոյությունը չժխտվի:

Իսկ գեթ քրդերի մասով նոր քարտեզագծումը թվում է, որ չի բխում Անկարայի շահերից: Ինքնավար Քուրդիստան Իրաքում եւ այժմ ինքնավարՔուրդիստան Սիրիայում. մնում է  մի ինքնավարություն էլ հարեւան այլ երկրում:
Իրանին մեկուսացնողը ուզում էր քաոսային իրավիճակի շարունակությունը: Սիրիայի քրդերի դիմաց Ժնեւի դռները փակողը ակնկալում էրինքնավարության հակազդեցությունը: Տրամաբանությունը հուշում է, որ նույն կողմը երկարաժամկետ ծրագրով նախանշում է Թուրքիայիմասնատումը:
 
Շահան Քանդահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր