Ռուսաստանում միգրանտներին թույլատրել են 12 ղեկավար պաշտոն զբաղեցնել առեւտրի ոլորտում: Այս մասին ասվում է ՌԴ աշխատանքի նախարարության հրամանագրում:

Ըստ փաստաթղթի` օտարերկրացիները կարող են  աշխատել առեւտրային ձեռնարկության տնօրեն, ֆինանսական տնօրեն` առեւտրային հարցերով, անձնակազմի կառավարման փոխտնօրեն, գլխավոր ապրանքագետ, բաժնի վարիչ, առեւտրի համալիրի վարիչ, պահեստապետ, լաբորատորիայի պետ, մենեջեր եւ այլն: 

Այս  բոլոր պաշտոնների համար պարտադիր է մասնագիտական բարձրագույն կրթությունը, ինչպես նաեւ աշխատանքային փորձը` հիմնականում հինգ տարի:

Նախկինում նման պաշտոնների համար այդպիսի պահանջներ չկային միգրանտների նկատմամբ, որոնք ունեին բարձր որակավորում ունեցող մասնագետի կարգավիճակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով  «Ռոսիյսկայա գազետան»: