Փրկարար ծառայությունը հունվարի 26-ին, ժամը 23.46-ին ահազանգ է ստացել, որ Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 11 շենքի մոտակայքում տեղի է ունեցել վթար` հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Օպել» մակնիշի 13 OL 974 (վարորդ` Լ. Ա.) եւ «Աուդի» մակնիշի 34 UV 358 պետհամարանիշների (վարորդ` Ա. Ս.) ավտոմեքենաները, ինչից հրդեհ է բռնկվել «Օպել» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում. տուժածներ չկան:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով:




























