Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ այցելելու է հոսպիտալ: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները: Նրանք, մասնավորապես, այցելելու են Մուրացան հոսպիտալ:
Մեր տեղեկություններով՝ Պաշտպանության նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ էլ կայցելեն հանրապետության տարբեր շրջաններում գտնվող հոսպիտալներ: Այցը վաղը՝ հունվարի 28-ին նշվելիք բանակի օրվա շրջանակներում է: ՊՆ նախարարը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաները այցելելու են հոսպիտալներ, որպեսզի տեսակցեն այնտեղ գտնվող զինվորներին:
Նշենք, որ Մուրացան հոսպիտալում է գտնվում զինառայող Մհեր Խլղաթյանը, ում տեղափոխել են ծայրահեղ ծանր վիճակում՝ երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ: Քրեական գործ էր հարուցվել նրան ծեծի ենթարկելու հատկանիշներով, կա երեք կալանավորված:




























