Ռուսաստանն ու Մեծ Բրիտանիան գարնանը մտադիր են պաշտպանական ոլորտում համագործակցության համաձայնագիր ստորագրել, որը բրիտանացիներին թույլ կտա  ռուսական զենք, դրա բաղադրատարրեր ու տեխնոլոգիաներ գնել, գրում է The Telegraph-ը` վկայակոչելով Բրիտանիայի պաշտպանությնա նախարարությունը:

Պաշտպանության նախարարությունների ղեկավարները պատրաստվում են համաձայնագիր ստորագրել, որը բրիտանական ընկերություններին թույլ կտա ռուսական պաշտպանական արդյունաբերության հետ համատեղ նախագծեր իրականացնել:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության աղբյուրները հաստատել են, որ համաձայնագիրը բրիտանական զինված ուժերի համար օրինական հնարավորություն կստեղծի ռուսական զենք գնելու, հայտնում է The Telegraph-ը` վկայակոչելով բրիտանական պաշտպանության նախարարության աղբյուրները:

Ըստ աղբյուրների` Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը եւ Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունը ներկայումս ուսումնասիրում են համաձայնագրի տեքստը, որը կարող է ստորագրվել գարնանը` նախատեսվածից ավելի վաղ:

Համաձայնությունը տարածվելու է «ոչ գաղտնի» տեխնոլոգիաների վրա, եւ հազիվ թե կողմերին թույլ տա համագործակցել փակ ոլորտներում, օրինակ` հակահրթիռային պաշտպանության ոլորտում:  Այնուամենայնիվ, փաստաթուղթը Լոնդոնում եւ Մոսկվայում դիտարկվում է որպես երկու երկրների հարաբերություններում առաջընթաց զգալի քայլ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով The Telegraph-ը: