Փրկարար ծառայությունը հունվարի 27-ին, ժամը 06.50-ին ահազանգ է ստացել, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Աշտարակ-Վանաձոր հատվածում ավտոմեքենան ընկել է փոսը. դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները դուրս են բերել «ԲՄՎ» մակնիշի 07 OL 164 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Մ. Ռ.):




























