Բուլղարական անվճար հայտարարությունների կայքերից մեկում հայտարարություն է հայտնվել Վիդինսկի մարզի Չերնո գյուղի վաճառքի մասին: Այն հրապարակելուց 48 ժամ անց հայտարարությունը դիտել է 6 հազար մարդ:
Գյուղը վաճառվում է «տեղի թուխ եւ գող բնակիչների հետ», սակայն «ամուր ձեռքի» առկայության դեպքում գյուղում հնարավոր է կարգուկանոն հաստատել եւ ստիպել նրանց աշխատել, հայտնում է «Բուլղարիան այսօր»-ը:
Գյուղապետ Տոդոր Տոդորովը, որը գյուղի վաճառքի մասին իմացել էր միայն լրագրողների զանգից հետո, վստահ է, որ գնորդներ չեն հայտնվի:
Չերնո գյուղում գնչուները թալանում են տեղի բնակիչներին: Ներկայումս գյուղում ապրում է 283 մարդ, միայն թոշակառուներ:




























