Փրկարար ծառայությունը հունվարի 27-ին, ժամը 13.20-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Աճառյան փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի բնակչուհին չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, որտեղ անկողնու մեջ հայտնաբերվել է Ա. Գ.-ի դին (ծնվ. 1950 թ.):