Հունվարի 26-ին, ժամը 08.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժին է դիմել 1977 թ. ծնված  Գեւորգ Մ.-ն եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 04.00-ից  06.00-ն ընկած ժամանակահատվածում, պատուհանի ապակին կոտրելով, Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 61/Ա հասցեում գտնվող իր խանութից գողացել են իր անվամբ գրանցված   «ՄՌ 43»  տեսակի, 12 տրամաչափի,  ողորկափող, երկփողանի որսորդական հրացանը,  60 հատ «Օրանժ» լիցքավորման քարտ, մոտ 70.000 դրամ մետաղադրամ, ալկոհոլային խմիչքներ եւ սուրճ` պատճառելով մոտ 420.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության Արտաշատի բաժնի եւ Արարատի մարզային վարչության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, ժամը 15.50-ին, բաժին բերման են ենթարկել 1984 թ. ծնված Հակոբ Մ.-ին, որը խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը:

Գողոնն առգրավված է:

Հակոբ Մ.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն: