Հունվարի 25-ին, ժամը 18.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղի բնակիչներ, 1985 թ. ծնված Արմեն Բ.-ն, 1993 թ. ծնված Մերի Մ.-ն եւ 2012 թ. ծնված Աշոտ Բ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, տանը, վառարանի թերայրման հետեւանքով առաջացաց «շմոլ» գազից:
Կատարվում է քննություն:




























