«Ընդհանուր գործ» կազմակերպության ակտիվիստները լքել են Ուկրաինայի արդարադատության նախարարության շենքը:
Հաղորդագրության համաձայն` ժամը 13:45-ի սահմաններում արդարադատության նախարարության շենքի մոտ մի խումբ ակտիվիստներ են հավաքվել, որոնք շենքն ազատելու հրահանգ են տվել: Այժմ այնտեղ միայն 5 ցուցարար է մնացել:
Պետք է նշել, որ արդարադատության նախարարության շենքը թեեւ ազատվել է, սակայն դրա արգելափակումը շարունակվում է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ըստ կազմակերպության համակարգող Ալեքսանդր Դանիլյուկի, ակտիվիստները պատրաստ են ազատել Ուկրաինայի արդարադատության նախարարության շենքը, սակայն նորից կզբաղեցնեն այն, եթե իշխանությունը հրաժարվի զիջումների գնալ:
Միակ պատճառը, որի համար ակտիվիստները դուրս են գալիս շենքից, Դանիլյուկն անվանել է «իրենց պահանջները տեղ հասցնելու համար տեղեկատվական պատրվակ ստեղծելը», հայտնում է rbc-ukraina-ն:




























