Ազատամարտիկներն այսօր ապրում են ոչ թե սոցիալ-տնտեսական ծանր վիճակում, այլ բարոյապես ծանր պայմաններում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Սասուն» ջոկատի հրամանատար, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Սասուն Միքայելյանը:

«Ինչ խնդիր ասես, ունեն Հայաստանում ազատամարտիկները: Պետությունը ոչ մի բանով էլ չի օգնում: Իշխանությունները չեն գնահատում էն, ինչ որ մենք ենք արել. չէ՞ որ մենք արյուն ենք թափել իրանց համար: Էն իշխանության համար, որը փորձում ա ժամ առաջ ազատվել ազատամարտիկներից»,- ասաց Սասուն Միքայելյանը:

Ազատամարտիկի խոսքով` պետությունը չի գնահատում իրենց արածը. «Չեն գնահատում էն, որ ծառայել ենք պետությանը, ժողովրդին, իշխանությանը: Մեր օրերում մենք պիտի ձայնի, խոսքի ազատություն չունենա՞նք: Պիտի ասես` մեր իշխանությունները պուպուշ են, որ քեզ ընդունեն»:

Սասուն Միքայելյանն ու ընկերները վաղը` հունվարի 28-ին, այցելելու են իրենց զոհված ընկերների շիրիմներին. «Նախ Հրազդանում կգնանք գերեզմանոց, որից հետո արդեն կգանք Երեւան` Եռաբլուր»: