Տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27–ին` ժամը 21.30–ի դրությամբ, Ախուրյանի, Աշոցքի, Թալինի, Արթիկի, Սպիտակի, Արագածի, Ապարանի եւ Կոտայքի   տարածաշրջաններում ձյուն է տեղում:

Արթիկ-Ալագյազ, Արթիկ – Մարալիկ ճանապարհահատվածներում եւ Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում քամի է , տեղ-տեղ մերկասառույց՝ ճանապարհը բաց է:

Աշտարակ – Արտաշավան հատվածում ձնախառն անձրեւ է:

Ավտոճանապարհներին կատարվում են մշակման եւ մաքրման աշխատանքներ՝ անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով:

Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: