Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 27-ին, ժամը 22.06-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհին` Չարենցավան քաղաքի մոտակայքում (31-րդ կմ-ում), տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Օպել» մակնիշի 34 MP 977 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Չ., ծնվ.1986թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը ավտոմեքենայի ուղեւոր Ն. Հ.-ը տարբեր աստիճանի մարմանական վնասվածքներով հոսպիտալացվել է Չարենցավանի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի




























