Երեւանի Սողոմոն Տարոնցի փողոցի թիվ 12 շենքում, այսօր՝ հունվարի 28-ին, ժամը 01:40-ի սահմաններում, էլեկտրական լարեր են այրվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ շենքի մուտքում տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացումից՝ հրդեհի բռնկումով, ինչից այրվել է 0.2 գ.մ էլ. մալուխ, թիվ 3 բնակարանի գազի հաշվիչի հակահրդեհային անվտնագության կափույրը եւ Ա. Ա.-ին պատկանող բնակարանում մասամբ՝ գորգ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով:




























