ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը հեռտախոսազրույցի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին կոչ է արել երկրոմ արտակարգ դրության ռեժիմ չկիրառել եւ Կիեւի փողոցներից հեռացնել ոստիկանությանը:
«Փոխնախագահը Յանուկովիչին կոչ է արել հեռացնել ոստիկանության ստորաբաժանումները եւ ընդդիմության հետ աշխատել բողոքողների եւ կառավարության միջեւ լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ», — ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Բայդենը Ուկրաինայի իշխանություններին կոչ է արել նաեւ հունվարի 28-ի Գերագույն ռադայի նիստում չեղյալ հայտարարել հունվարի 16-ին ընդունած «հակադեմոկրատական» օրենքների փաթեթը:
«Վերջապես, փոխնախագահը հաստատել է, որ ԱՄՆ-ն կսատարի Ուկրաինային, որը պետք է հրաժարվի բռնությունից եւ հարգի մարդու իրավունքներն ու իր քաղաքացիների արժանապատվությունը», — նշել են Սպիտակ տանը:
Նշենք, որ ԱՄՆ-ի փոխնախագահը վերջին երկու ամիսներին Ուկրաինայում սկսված զանգվածային խռովությունների ընթացքում բազմիցս զանգահարել է Յանուկովիչին:




























