Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 28-ին, ժամը 01.37-ին ահազանգ է ստացվել, որ Թորոսգյուղ - Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ արգելափակվել ձնակույտի մեջ, անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ-2107» մակնիշի 34 SU 329 համարանիշի ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված: