Ուկրաինայի Գերագույն Ռադայի արտահերթ նիստի ժամանակ, որը ծրագրված է հունվարի 28-ին, հարկավոր է չեղյալ հայտարարել օրենքները, որոնք ընդունվե են հունվարի  16-ին: Այս մասին իր հայտարարությունում նշել է Անվտանգության քաղաքականության ու արտաքին քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ , Եվրահանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը, փոխանցում է ՈւՆԻԱՆ-ը՝ վկայակոչելով ԵՄ ներկայացուցչության մամուլի ծառայությունը:

Էշթոնը հույս է հայտնել, որ Ուկրաինայի խորհրդարանը կսահմանի հստակ ուղի այսօր կայանալիք նստաշրջանի ժամանակ, որն ուղղված կլինի քաղաքական լուծմանը:

Նա նաեւ ընդգծել է, որ հարկավոր է դադարեցնել բռնությունը, «երկու կողմերը պետք է նվազեցնեն լարվածությունը»: Էշթոնն ընդգծել է, որ ինքն անձամբ լիովին ներգրավվելու է ճգնաժամից դուրս գալու ուղիների որոնման աշխատանքներին: