Թուրքիայի նախագահը մոտ ժամանակներս կայցելի Վրաստան: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Վրաստանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Վանո Մաչավարիանին: Նրա խոսքով՝ այդ որոշումն ընդունվել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի Թուրքիա կատարած այցի ժամանակ, հաղորդում է «Գռուզիա online»-ը:
«Թուրքիայի նախագահը պատրաստակամություն է հայտնել մոտ ժամանակներս այցելել Վրաստան: Բացի այդ, մտադրություն է հայտնվել նախնական պայմանների նախապատրաստման շրջանակներում տարբեր ոլորտներում Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ եռակողմ նախաձեռնության սկսելու շուրջ՝ համատեղ նախագծեր մշակելու համար»,-ասել է խորհրդականը:




























