Հունվարի 27-ին, ժամը 11.15-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ զենք-զինամթերք է թողնում է Օղակաձեւ զբոսայգու սրճարանի հարեւանությամբ գտնվող չշահագործվող կրպակի մոտ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ինքնաշեն ատրճանակ, 5,45 մմ տրամաչափի 6 եւ 7,62 մմ տրամաչափի 172 փամփուշտ, որսորդական հրացանի 2 փամփուշտ եւ կանաչ ուսապարկի մեջ լցված ամունալի նման դեղնավուն կոշտ զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:




























