ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հագելի Թուրքիա կատարելիք այցը չեղյալ է հայտարարվել։
Թուրքական Hurriyet-ի լրագրող Թոլգա Թանըշն իր հրապարակման մեջ գրել է, թե դեռեւս 2013-ի դեկտեմբերի 17-ից («Մեծ կաշառք» գործողության սկիզբ-խմբ) առաջ էր հայտարարվել, որ ԱՄՆ պաշտպանության նախարարը հունվարի վերջին այցելել է Թուրքա, սակայն անակնկալ կերպով այն չեղյալ հայտարարվեց։
Թուրք լրագրողն այս իրողությունը բացատրել է նրանով, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սկսել է խստացնել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդեպ որդեգրած քաղաքականությունը։




























