Թուրքիայի հարավ-արեւելյան Մարդին քաղաքի երիտասարդ բնակիչ Դ.Գ.-ն 2013-ին քրիստոնեություն է ընդունել եւ հայտնվել սպառնալիքների կենտրոնում։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Մարդինի 24-ամյա բնակիչ Դ.Գ.-ին, ով նախորդ տարի քրիստոնեություն էր ընդունել, 2013-ի դեկտեմբերի 29-ին առեւանգել են հարազատները եւ դանակի սպառնալիքով ստիպել կրկին մուսուլման դառնալ։ Կյանքը փրկելու համար երիտասարդը խոստացել է մուսուլման դառնալ, սակայն հետագայում կրկին հրաժարվել է։

Իր կյանքին սպառնացող վտանգը տեսնելով՝ Դ.Գ.-ն օգնություն է խնդրել Մարդինի եկեղեցիներից մեկի հոգեւոր սպասավոր Է.Փ.-ից, սակայն երիտասարդին օգնելու համար մեկնած հոգեւորականը ծեծի է ենթարկվել։

Նշվում է, թե ոստիկանությունը այս 2 քրիստոնյաների անվտանգության համար որեւէ միջոցառում չի իրականացրել։