Պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ելույթի ժամանակ մասնակիցներից պրոֆեսոր Լիբեր Օրթայլըն ուշագնաց է եղել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Գալաթասարայի համալսարանում կազմակերպված կոնֆերանսում ելույթ է ունեցել, որի ընթացքում փոքրիկ միջադեպ է տեղի ունեցել։
Կոնֆերանսի մասնակիցներից, թուրք պրոֆ. Լիբեր Օրթայլը ուշագնաց է եղել եւ ընկել գետին։ Նրան անմիջապես օգնություն են ցուցաբերել եւ դուրս հանել սրահից։ Պարզվել է, որ պրոֆեսորի ճնշումն է իջել, որի հետեւանքով նա ուշագնաց է եղել։
Այդ ընթացքում Ֆրանսիայի նախագահը դադարեցրել է ելույթը եւ սպասել մինչ ամեն ինչ կկարգավորվի։




























