Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում սկսվել է բանտից փախուստի գործով դատական նիստը, որում որպես մեղադրյա անցնում են նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին եւ նրա մի շարք կողմնակիցներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները։
Քննության տվյալով՝ խոսքը 2011թ. դեպքերի մասին է, երբ Մուրսին «Մահմեդական եղբայրների» փոխնախագահն էր։ Քննությունը Մուրսիին մեղավոր է համարում Վադի ան Նատրուն բանտի անկարգություններում, որտեղից հետո փախել էր կողմնակիցների հետ։
Դատախազությունը հայտարարում է, թե ապացույցներ ունի, որ փախուստը հնարավոր էր դարձել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման օգնությամբ։ Նույն այդ շարժումը, ըստ մեղադրողների, հանցակից է նաեւ ոստիկանության բաժանմունքների վրա, բանտերի վրա հարձակումների, 2011թ. հունվար-փետրվարի հրկիզման հետ։ Սպասվում է, որ Մուրսին կդատվի փախուստի գործի այլ 130 մեղադրյալների հետ, ներառյալ ՀԱՄԱՍ-ի 70 ներկայացուցիչներ։
Նշենք, որ այդ գործընթացը երկրի նախկին ղեկավարի եւ նրա մի շարք համախոհների նկատմամբ չորս այլ դատավարություններից մեկն է: Ամենալուրջը 2012թ. դեկտեմբերին պետության ղեկավարի նստավայրի մոտ ցուցարարների նկատմամբ բռնության եւ կանխամտածված սպանության մեղադրանքն է, երբ Մուրսին արդեն նախագահ էր:
Մուրսին զինվորականների կողմից պաշտոնանկ էր արվել 2013թ. հուլիսին` եգիպտացիների զանգվածային ցույցերից հետո:




























