Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում ոստիկանությունը պարզել է երկուշաբթի մահացած տղամարդու ինքնությունը: Ըստ ոստիկանների, 86-ամյա տղամարդը գլխի շրջանում ծանր վնասվածքներ էր ստացել եւ բժիշկներին չէր հաջողվել փրկել տղամարդու կյանքը:
«GlendaleNewsPress»-ի փոխանցմամբ, Աբրամ Մեհրաբյանին տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ էլ երեկ ժամը 5:30-ին արձանագրել էին նրա մահը: Գլենդելի ոստիկանության սերժանտ Թոմ Լորենցի խոսքով, Մեհրաբյանը հատելիս է եղել ճանապարհը, երբ մեքենան վրաերթի է ենթարկել նրան:
54-ամյա վարորդը փախուստի չի դիմել, օգնել է ոստիկաններին հետաքննության հարցում: Ըստ իրավապահների նա համաձայնվել է թեսթ անցնել եւ հայտարարել է, թե խմած կամ թմրանյութերի ազդեցության տակ չէ: Հետաքննությունը շարունակվում է:




























