Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից իրականացված խարդախությունների փաստաթուղթն է ներկայացրել։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն կուսակիցներին է ներկայացրել 2004 թվականին Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից խարդախություններ իրականացնելու մասին վարչապետի աշխատակազմի կողմից Արդարադատության նախարարություն ուղարկված փաստաթուղթը։

Նշված փաստաթղթում Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրվում է ուղեւորափոխադրումների հետ կապված մեքենայությունների եւ փաստաթղթերի կեղծարարությունների մեջ։

Նշենք, որ օրեր առաջ էլ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ փաստաթղթեր ներկայացրել՝ պնդելով, դրանցում նշվում է, որ CHP-ի Ստամբուլի քաղաքապետի թեկնածու Մուսթաֆա Սարըգյուլը տարիներ առաջ Շիշլիում թույլ է տվել անօրինական շինարարություններ իրականացնել։