Նախկինում դատված 41-ամյա Սամվել Սահակյանը «Գինդ» շաբաթաթերթով հայտարարություն է տվել եւ իրեն չպատկանող տարածքներ վաճառել: Այդ մասին NEWS.am-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Հայտարարության մեջ նշել է, թե իբրեւ Երեւան քաղաքի Անդրանիկի 10/3 շենքի 1-ին հարկում վաճառում է վերանորոգված բնակարաններ: Նշված պատրվակով իրեն դիմած անձանցից խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի եւ խոշոր չափերի հասնող գումար:
Քրեական գործ է հարուցվել 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը քննվելու է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:




























