«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանությունում շրջանառվող տեղեկությունների համաձայն, իշխանությունները պատրաստվում են առաջիկայում բարձրացնել ոստիկանության համակարգի աշխատակիցների աշխատավարձերը, ինչը սակայն. պետական բյուջեով նախատեսված չէ։

 Ըստ այդ տեղեկությունների, աշխատավարձը հիմա կարող է բարձրանալ 10 տոկոսով, իսկ հուլիսին կրկին կվերանայվի եւ ավելի կբարձրանա։ Մեր աղբյուրները չեն բացառում, որ ոստիկանական համակարգում աշխատավարձերն անսպասելիորեն բարձրացնելու որոշումը կարող է պայմանավորված լինել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններով։ Իշխանական վերնախավում քննարկվում է այս տարի Հայաստանում զանգվածային ցույցերի հավանականությունը, եւ իշխող կլանի համար ոստիկանության հավատարմությունն այդ դեպքում դառնում է միակ փրկօղակը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում