ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ուկրաինայի ժողովուրդն իրավունք ունի ազատ պայքարել իր ապագայի համար: Այս մասին նախագահն ասել է ԱՄՆ-ի Կոնգրեսում իր ամենամյա ելույթի ժամանակ, հայտնում է ВВС Ուկրաինան:
Օբաման հիշեցրել է, որ Վաշինգտոնը բազմիցս կոչ է արել Ուկրաինայի իշխանություններին եւ բողոքողներին՝ ճգնաժամը լուծել խաղաղ ճանապարհով: 

ԱՄՆ-ն առաջընթաց է համարում Ուկրաինայի կառավարության հրաժարականը եւ Ռադայի կողմից հունվարի 16-ին ընդունած օրենքները չեղյալ հայտարարելը, եւ կոչ է անում երկրում ձեւավորել եվրոպամետ կառավարություն, հայտնում է Սպիտակ տունը` փոխնախագահ Ջո Բայդենի եւ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի երկրորդ հեռախոսազրույցի արդյունքներն ամփոփելուց հետո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Բայդենը Յանուկովիչին կոչ էր արել աշխատել ընդդիմության հետ` փոխզիջման գնալու եւ  հակամարտությունը խաղաղ կարգավորելու համար: