Կանադայի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել Ուկրաինայի մի շարք պաշտոնյաների նկատմամբ: Այս մասին հայտարարել է Կանադայի արտգործնախարար Ջոն Բերդը: 

 «Կանադայի կառավարությունն ուշադիր կհետեւի Ուկրաինայում իրադարձությունների զարգացմանը, - նշել է Բերդը՝ հավելելով, որ «Ուկրաինայի կառավարությունը պետք է արձագանքի իր ժողովրդի պահանջին, այդ թվում նաեւ հետեւի ժողովրդավարական հիմնարար սկզբունքներին»:

Վարչապետ Հարփերի կառավարությունը վճռել է առայժմ սահմանափակվել  միայն ուկրաինացի որոշ պաշտոնյաների  մուտքը  երկիր արգելելով, չնշելով, թե կոնկրետ ում վրա են տարածվում այդ պատժամիջոցները:

Հունվարի 28-ին Կանադայի խորհրդարանի համայնքների պալատում Ուկրաինայի իրավիճակին նվիրված լսումներ են տեղի ունեցել, որտեղ օրենսդիրները վարչապետ Սթիվեն Հարփերի կառավարության կողմից պատժամիջոցներ կիրառելուն կողմ են արտահայտվել:

Այն անձանց շարքում, ում նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել, նշվել է նաեւ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը: Պատգամավորները նաեւ առաջարկել են «Ուկրաինա ուղարկել կանադացի դիտորդների» եւ «եւ հեշտացնել ընդդիմության առաջնորդներին ապաստան տալու գործընթացը, եթե վերջիններս ցանկանան Կանադա տեղափոխվել», հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: