Հանրապետական կուսակցությունն այս շաբաթ գործադիր մարմնի նիստ չի անի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանը:
Նա նշեց, որ պատճառն այն է, որ ՀՀԿ առաջնորդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով գտնվելու է Չեխիայում:
Ամենայն հավանականությամբ, ՀՀԿ ԳՄ նիստ կհրավիրի հաջորդ շաբաթ: Ինչ վերաբերում է ՀՀԿ խորհրդի նիստին, Ռուբեն Թադեւոսյանը տեղեկացրեց, որ ըստ կանոնադրության՝ այն գումարվում է 4 ամիսը մեկ: Վերջին անգամ ՀՀԿ-ն Խորհրդի նիստ է հրավիրել նոյեմբերի 1-ին, ինչը նշանակում է, որ առաջիկայում, մասնավորապես՝ փետրվարին, եւս նախատեսվում է ՀՀԿ խորհրդի նիստ:




























