Թուրքիայում 2013-ի դեկտեմբերի 17-ի «Մեծ կաշառք»-ի գործով կալանավորված ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբի (Ռըզա Սարրաֆ) ունեցվածքի վրա դրված կալանքը չեղյալ է հայտարարվել։
Թուրքական OdaTV կայքի փոխանցմամբ՝ Ստամբուլի քաղաքացիական գործերով 29-րդ դատարանը բավականին վիճելի որոշում է ընդունել՝ չեղյալ հայտարարելով Ռեզա Զարրաբի ունեցվածքի վրա դրված կալանքը։
Ռեզա Զարրաբի գործը հետաքննող դատախազ Ջելալ Քարան պնդել է, որ բողոքարկելու է դատարանի կայացրած որոշումը։
Նշենք, որ թուրքական մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Ռեզա Զարրաբը մեղադրվում է խոշոր չափի մաքսանենգությունների եւ խոշոր չափերի կաշառքներ տալու մեջ։ Նշվում է, թե միայն գումարների փոխանցման համար մի քաղաքական գործչի վճարել է 103 մլն լիրա կաշառք, իսկ բանկի գլխավոր կառավարչին՝ 16 մլն։
Ռեզա Զարրաբը ձերբակալվել է դեկտեմբերի 17-ին եւ այս պահին գտնվում է կալանքի տակ։




























