Չինաստանում կաշառակերության մեղադրանքով կալանավորվել է ամենահարուստ գործարարներից մեկը՝ Gold Mantis Construction Decoration Co շինարարական ընկերության սեփականատեր Չժու Սինլյանը:
Գործը նախորդ տարվանից հետաքննում էր Չինաստանի կոմկուսի կենտկոմը, այժմ այն ուղարկվել է դատարան:
Չժու Սինլյանի ընտանիքի ունեցվածքը գնահատվում է 18,9 մլրդ յուան (3,12 մլրդ դոլար): Նա Չինաստանի միլիարդատերների ցանկում քսաներորդն է:
Լրատվամիջոցները Չժու Սինլյանի կալանքը կապում են Նանկինի նախկին քաղաքապետ Ցզի Ցզյանյեի գործի հետ, որը պաշտոնանկ էր արվել «կարգապահական լուրջ խախտումների» համար, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով China Daily-ն:




























