Պենտագոնը կասկածում է, թե  5-10 տարի անց Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ամերիկյան ռազմատեխնիկական գերազանցությունը կպահպանվի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարար Ֆրանկ Քենդալը:

Ըստ նրա՝ տարածաշրջանում  Չինաստանի ռազմատեխնիկական ներուժի աճին ի պատասխան ԱԽՏ-ում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունն ավելացնելու եւ զինված ուժերի արդիականացման վերաբերյալ նախապես տրված առաջադրանքը դժվար իրագործելի է:

Ըստ նրա՝ ՉԺՀ-ի զինված ուժերի ներուժը բավական բարձր մակարդակում է եւ շարունակում է աճել:

Ելույթում Քենդալը նշել է, որ Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ամերիկյան ներկայության երկարաժամկետ ռազմավարություն մշակելն անհնար է՝ ելնելով պետության կողմից ֆինանսավորման երկարաժամկետ երաշխիքների բացակայությունից: Մասնավորապես, նա ընդգծել է ռազմական բյուջեի 50 մլրդ դոլարի պակասուրդը, հայտնումէ   ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: