Մոլդովայի իշխանությունները երկրի բնակչությանը տեղեկացրել են, որ Կիեւն ավելի խիստ պայմաններ է սահմանել Ուկրաինայի հետ սահմանը հատել ցանկացողների համար:
«Փոփոխությունների համաձայն՝ Ուկրաինայի տարածք մուտք գործողները պետք է ճանապարհորդության համար ունենան առնվազն 500 դոլար»,-ասվում է Մոլդովայի ԱԳՆ հաղորդագրությունում:
Նախօրեին Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Նատալյա Գերմանը դիմել է իր ուկրաինացի գործընկեր Լեոնիդ Կոժարային՝ պարզաբանելու ստեղծված իրավիճակը, նշվում է հաղորդագրությունում: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:




























