Ղրղըզստանն ու Տաջիկստանը սկսել են սահմանային հակամարտության գոտուց
զորամիավորումների դուրսբերման գործընթացը, որի վերաբերյալ որոշում կողմերը կայացրել էին հունվարի 15-ին, Ղրղըզստանի սահմանապահ ծառայության հաղորդած տեղեկությունն է փոխանցում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, հունվարի 11-ին Ղրղըզստանի Բատկենի շրջանի Ակ-Սայ բնակավայրի շրջանում փոխհրաձգություն էր սկսվել երկու երկրների զինծառայողների միջեւ, ութ մարդ վիրավորվել էր: Դեպքի պատճառն այն էր, որ ղրղըզական կողմն այդ շրջանում ավտոմայրուղի է կառուցում:
Այժմ միջադեպի հարցով կողմերի բանակցությունները շարունակվում են, հաղորդում են Ղրղըզստանի սահմանապահ ծառայությունից:




























