«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է բջջային ինտերնետի Infinity սակագնային փաթեթների շարքի գործարկման մասին իրավաբանական եւ ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար։ Շարքի մեջ մտնում են Infinity 512 եւ Infinity 1024 սակագնային փաթեթները համապատասխանաբար 512 Կբ/վ եւ 1 Մբ/վ տվյալների փոխանցման արագությամբ։ Infinity սակագնային փաթեթներին միանալիս Alcatel X300D 3G-մոդեմի գինը կազմում է ընդամենը 100 դրամ։ Infinity 1024 ամսական բաժանորդային վարձը կազմում է 150 դրամ օրական, իսկ Infinity 512 դեպքում` 83.33 դրամ օրական։
«Infinity բջջային ինտերնետը մեր կողմից մատուցվող պարզ եւ հարմար ծառայությունների վառ օրինակ է։ Ֆիքսված ամսական վճարով եւ ինտերնետի առավելագույն արագություն ապահովվող նոր ծառայությունից կարող են օգտվել թե՛ իրավաբանական, թե՛ ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդները՝ ընտրելով իրենց հարմար հաշվարկային համակարգը։ Infinity սակագնային փաթեթը նախատեսված է ակտիվ կյանք վարող բաժանորդների համար, հատկապես դյուրին է պլանշետային համակարգիչներից օգտվողների համար, իսկ նոութբուք կամ նեթբուք օգտագործողները կարող են սիմվոլիկ գումարով ձեռք բերել USB–մոդեմ»,-նշեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար Infinity սակագնային փաթեթին USB–մոդեմով միանալու արժեքը կազմում է 5000 դրամ, որից 4900 դրամը փոխանցվում է բաժանորդի հաշվեկշռին։ Առանց USB–մոդեմի ձեռք բերման, SIM-քարտի արժեքը կազմում է 1000 դրամ, որը նույնպես փոխանցվում է բաժանորդի հաշվեկշռին։ Հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները կարող են անվճար միանալ Infinity սակագնային փաթեթին։




























