Արաբական գարունը կրոնների բարեկամությունը լուրջ փորձության է ենթարկում, ուղղակիորեն շոշափելի է քրիստոնեության ճակատագիրը, հայտարարել է Ռուսաստանի արտգործ նախարար Սերգեյ Լավրովը ու նշել, որ հարկավոր է միջկրոնական երկխոսություն:

«Այժմ կրոնների միջեւ եղբայրական, բարեկամական կապերը շատ անհրաժեշտ են, քանի որ, ասպես կոչված «արաբագն գարնան» գործընթացների շրջապտույտի մեջ անմիջականորեն շոշափվում է քրիստոնյաների ճակատագիրը, որոնք երկու հազար տարի ապրել են այնտեղ հաշտ ու համերաշխ՝ այլ ազգերի ու րոնների հետ միասին»,-ասել է նա ամբողջ Արեւելքի ու Անտիոքի պատրիարք Հովհաննես X-ի հետ հանդիպման ժամանակ:

«Մեր պարտքն է թույլ չտալ, որպեսզի իրադարձությունները զարգանան ամենավատ սցենարով»,-հավելել է Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: