Սխալի արդյունքում Gmail փոստի օգտագործողները կարող էին մնալ առանց կարեւոր նամակագրության: Մի գործողություն, որը կիրառվել է որեւէ նամակի հետ, կարող էին կիրառվել նաեւ մյուսների հանդեպ: Այս մասին ասվում է հաղորդագրությունում, որը Google-ը տարածել է ծառայության օգտագործողների շրջանակում:
«Հնրաավոր է, որ դուք սխալ գործողություն եք արել, որը որեւէ նամակ ջնջելիս կամ այն «սպամ»-երի մեջ ուղարկելիս նույն գործողությունը կիրառվել է մյուս նամակների հանդեպ»,-գրել է ընկերությունը: Ներկայումս թերությունը հարթված է:
Ընկերությունը ներողություն է խնդրել իր օգտատերերից, հաղորդում է «Կոմպյուտերրա-Օնլայնը»:



























