ԱՄՆ-ում տղամարդը վերադարձել է այրվող տուն՝ խաղային սարքը վերցնելու համար:
Հաղորդվում է, որ Կանզաս նահանգի Օլեյթե քաղաքի բնակիչը հունվարի 24-ի առավոտյան արթնացել է եւ տեսել, որ տունն այրվում է: Նա փողոց է վազել, այնուհետեւ կրկին ներս մտել՝ Xbox խաղային սարքը վերցնելու:
Ըստ հրշեջների՝ տղամարդը «փրկարարական աշխատանքի» ժամանակ թեթեւակի թունավորվել է այրման գազերից:
Հրդեհի պատճառած ընդհանուր վնասը գնահատվում է 80 հազար դոլար, հայտնում է ABC հեռուստաալիքը:




























