Հայ զինվորի մահվան մասին այսօր տարածված լուրը ողբերգություն է: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Երկու կողմերից մահվան դեպքերի հետ կապված իրավիճակի սրացումը վնասում է խաղաղ կարգավորման հեռանկարներին», - գրել է նա:
Հաղորդվել էր, որ հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից գլխի հատվածում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Կարեն Գագիկի Գալստյանը: Դեպքի հանգամանքների հետաքննություն է տարվում:




























