Նորվեգիայի խորհրդարանի Սոցիալիստական կուսակցության պատգամավորները ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին առաջադրել էր Խաղաղության Նոբելյան մրցանակի:
Նախաձեռնությունը պատկանում է թագավորության շրջակա միջավայրի նախկին նախարար Բորդ Վեգար Սուլելուին եւ նրա կուսակից, երիտասարդ քաղաքակն գործիչ եւ երաժիշտ Սնորե Վալենին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Նորվեգիայի հեռագրային գործակալությունը:
«Լայն հասարակական քննարկումները եւ քաղաքական վերադասավորումները, որոնք արդյունք էին Սնոուդենի բացահայտումների, նպաստել են մոլորակի վրա խաղաղության եւ քաղաքական կայունության հաստատմանը: Սնոուդենի գործողությունները կրկին կառավարությունների ուշադրությունը սեւեռեցին այն բանի վրա, որ փոխադարձ վստահությունը եւ թափանցիկությունը պետք է լինեն միջազգային համագործակցության հիմքը անվտանգության ապահովման ոլորտում»,-նշել են քաղաքական գործիչներն իրենց հայտարարությունում՝ ուղղված նորվեգական Նոբելյան կոմիտեին:
Հատկանշական է, որ Սնոուդենին երկրորդ անգամ են ներկայացնում Խաղաղության Նոբելյան մրցանակի: Նախորտ տարվա հուլիսին դա արել էր Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամ Ստեֆան Սվալֆորսը:




























