Կիեւի հիվանդանոցում կրծքավանդակի հրազենային վերքից մահացել է Ուկրաինայի ոստիկանության ավագ պրապորշչիկ, հայտնում  են լրատվամիջոցները:

«Հունվարի 28-ին՝ ժ. 14.00-ին, 102 հատուկ հեռախոսահամարով  հաղորդում էր ստացվել տղամարդու հրազենով վիրավորվելումասին:  Տուժածը Դնեպրովի ոստիկանության վարչության 42-ամյա ավագ պրապորշչիկն էր: Նրան անմիջապես տեղափոխել էին հիվանդանոց՝ կրծքավանդակի հրազենային վերքով», - ասվում է Կիեւի ՆԳՆ ԳՎ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ մի քանի ժամ անց բուժոգնություն ստանալիս ոստիկանը մահացել է, հայտնում է «Կորեսպոնդենտը»:

Հունվարի 24-ին եւս անհայտ անձինք  գլխին արձակած  կրակոցով սպանել էին 27-ամյա  ավագ սերժանտի:

Խերսոնում վիրավորված ոստիկաններից մեկը հիվանդանոցում մահացել է